Ղրղզստանի խորհրդարանը քննարկում է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու հարցը
10:25 - 07 հունվարի, 2022

Ղրղզստանի խորհրդարանը քննարկում է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու հարցը

Ղրղզստանի նախարարների կաբինետի փոխնախագահ, ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևի խոսքով՝ երկիրը մտադիր է Ղազախստան ուղարկել 150 զինծառայող։ Այս մասին հայտնում է K-News-ը։

Տաշիևի խոսքով՝ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում Ղրղզստանը որոշել է մասնակցել Ղազախստանում խաղաղապահ գործողությանը։

«Մեր երկրից կուղարկենք 150 անձնակազմ, 8 զրահամեքենա, 11 մեքենա»,- ասել է Կամչիբեկ Տաշիևը։

Մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել, որ ղրղզ զինվորականներին կարող են մեղադրել ղազախների դեմ զենք կիրառելու մեջ։ Եվ դա կարող է դառնալ ղազախների թշնամանքի պատճառը ղրղզների նկատմամբ։

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարել է, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել