Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու որոշման մասին
13:13 - 07 հունվարի, 2022

Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու որոշման մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության մասին։ Այս մասին լրագրողներին հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Հայտնում է tass.ru-ն։

Զայնետդինովի խոսքով՝ կազմակերպության գլխավոր քարտուղարը համապատասխան նամակներ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին և ՇՀԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովին։

Ինչպես պարզաբանել է ՀԱՊԿ խոսնակը, նամակներում նշվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է ՀԱՊԿ Հավաքական ուժերի ուժերով և միջոցներով խաղաղապահ գործողություն իրականացնել Ղազախստանի տարածքում՝ երկրի նախագահի դիմումի հիման վրա։ 

 

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։ 

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել