Վրաստանում օմիկրոնով վարակման 600-ից ավելի դեպք կա
 |armtimes.com|
13:52 - 09 հունվարի, 2022

Վրաստանում օմիկրոնով վարակման 600-ից ավելի դեպք կա |armtimes.com|

armtimes.com: Վրաստանում հունվարի 7-ի դրությամբ հաստատվել է «օմիկրոն» շտամով վարակման կորոնավիրուսային վարակի ընդհանուր 600 դեպք։ Այս մասին տեղեկացնում է ALIQ-ը՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնիտվյալներին հղում անելով:

Հունվարի 6-ի դրությամբ «օմիկրոն» վարակման ընդհանուր 335 դեպք կար, ըստ այդմ՝ մեկ օրում հայտնաբերվել էր 265 նոր դեպք։

Վրաստանում «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը հաստատվել էր 2021 թվականի դեկտեմբերի 20-ին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել