Ոչ մեկի թույլ չենք տա վերջ տալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը. ԱՄՆ-ն մերժել է ՌԴ-ի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու պահանջը |tert.am|

tert.am: ԱՄՆ իշխանությունները համաձայն չեն ՆԱՏՕ-ի կազմ նոր երկրների ընդունման սահմանափակումների հետ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում՝ Ժնևում ավարտված անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքներով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ոչ մեկին թույլ չենք տա վերջ տալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, որը միշտ առանցքային է եղել դաշինքի համար», – ասել է նա:

Շերմանն ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ առանց երկրի ղեկավարության հետ նախնական խորհրդակցությունների որոշումներ կայացնել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ամերիկյան պատվիրակությունը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը բաց է Եվրոպայում հրթիռների տեղակայման հարցերը քննարկելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն