2022-01-17-1fb82ab6-75c4-47cb-ac9d-41f365e0dc1f.jpg

Կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխան ունեցողների մեծ մասը պատվաստված չէ

Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխան ունեցող անձանց մեծ մասը պատվաստված չէ:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց, հունվարի 16-ի դրությամբ 4 420 դրական թեստավորվածների 84,1%-ը պատվաստված չէ:

Ինչ վերաբերում է հոսպիտալացումներին, ապա 654 հոսպիտալացվածների 93,1%-ը պատվաստված չէ: Նախարարության տվյալներով 26 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 92,3%-ը ևս պատվաստված չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն