Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատը կտրոհվի երկու առանձին պալատների |armenpress.am|
11:32 - 18 հունվարի, 2022

Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատը կտրոհվի երկու առանձին պալատների |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ: 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 67 կողմ, 2 դեմ, 30 ձեռնպահ ձայներ:

Այսպիսով՝ առաջին փոփոխությամբ քաղաքացիական և վարչական միասնական պալատի փոխարեն կգործեն երկու առանձին պալատներ, և կներդրվի դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման նոր ճկուն մեխանիզմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել