armtimes.com: Կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը լրացուցիչ քննության ուղարելու դատախազի որոշումը լրիվ իրավաչափ է և բխում է քրեադատավարական օրենքով դատախազին վերապահված իրավունքներից: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել՝ լրացուցիչ նախաքննության։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ իրենք արդեն ստացել են դատախազի որոշումը և այն գնահատել որպես անօրինական և չհիմնավորված:
comment.count (0)