Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա

 |armenpress.am|
21:01 - 20 հունվարի, 2022

Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր այցը Ուկրաինա կկայանա փետրվարի սկզբին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր առաջիկա շաբաթներին Էրդողանի՝ Ուկրաինա նախատեսվող այցի մասին։

Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Էրդողանը նաև հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու Թուրքիայում առկա տարաձայնությունները։

«Հաջորդ ամսվա սկզբին ես նախատեսում եմ այց Ուկրաինա»,- հայտարարել է Էրդողանը մամուլի ասուլիսում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել