Մեծ Բրիտանիան Մոսկվային մեղադրել է Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչներին իշխանության բերելու փորձի մեջ․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մեղադրանքներին  |tert.am|
14:55 - 23 հունվարի, 2022

Մեծ Բրիտանիան Մոսկվային մեղադրել է Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչներին իշխանության բերելու փորձի մեջ․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մեղադրանքներին |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիան, հիմնվելով իր հետախուզական տվյալների վրա, Մոսկվային մեղադրել է Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչներին իշխանության բերելու փորձի համար։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի ղեկավարի պաշտոնում Կրեմլի թեկնածու է անվանել Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևին, գրում է Daily Mail-ն։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարության մեջ ասել է, որ «այսօր հրապարակված տեղեկատվությունը լույս է սփռում Ռուսաստանի գործողությունների ծավալի վրա, որոնք ուղղված են Ուկրաինային տապալելուն և պատկերացում են տալիս Կրեմլի մտածելակերպի մասին»:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն Ուկրաինայի վերաբերյալ իբր Մոսկվայում կառուցվող ծրագրերի մասին, բրիտանացի գործընկերներին կոչ է արել դադարեցնել սադրանքները։

«Բրիտանական ԱԳՆ-ի տարածած ապատեղեկատվությունը ևս մեկ վկայություն է, որ ՆԱՏՕ-ի երկրներն են՝ անգլո-սաքսոնների գլխավորությամբ, որոնք սրում են լարվածությունը Ուկրաինայի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել