tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված ջանքերի համաձայնեցումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ուկրաինացի ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է միջազգային քաղաքական-դիվանագիտական ջանքերի համակարգմանը՝ մեր երկրի շուրջ իրավիճակի ապաէսկալացման համար»,- ասվում է Զելենսկիի գրասենյակի հայտարարության մեջ:
Զրուցակիցները քննարկել են Եվրամիության կողմից ընդարձակ պատժամիջոցային փաթեթի նախապատրաստումը, որը կարող է զսպել հետագա հնարավոր էսկալացիան:
comment.count (0)