ՆԱՏՕ-ն այս շաբաթ կպատասխանի անվտանգության ռուսական առաջարկներին. Յենս Ստոլտենբերգ

 |armenpress.am|
22:14 - 25 հունվարի, 2022

ՆԱՏՕ-ն այս շաբաթ կպատասխանի անվտանգության ռուսական առաջարկներին. Յենս Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն այս շաբաթ գրավոր պատասխան կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Ստոլտենբերգի CNN-ին տված հարցազրույցին։

«Մենք ավարտում ենք ՆԱՏՕ-ին ուղարկված առաջարկների գրավոր փաստաթուղթը, որը մենք կուղարկենք այս շաբաթվա վերջին: Մենք դա կանենք ԱՄՆ-ի հետ միասին», - ասել է Ստոլտենբերգը CNN-ի եթերում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել