Կրեմլում հաստատել են հունվարի 28-ին պլանավորված Պուտինի եւ Մակրոնի զրույցը

 |armenpress.am|
15:31 - 26 հունվարի, 2022

Կրեմլում հաստատել են հունվարի 28-ին պլանավորված Պուտինի եւ Մակրոնի զրույցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը պլանավորված Է ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես, ուրբաթ օրը հեռախոսազրույց Է պլանավորված»,-Պեսկովը լրագրողներին ասել Է հունվարի 26-ին: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել Էր, որ հույս ունի ուրբաթ օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ՝ հրատապ խնդիրները քննարկելու համար: «Դա անհրաժեշտ Է ստեղծված իրադրությունը քննարկելու, ավելի հստակ պատկերացում ստանալու համար: Դա երկխոսություն կլինի պարզաբանումներ ստանալու նպատակով»,-հայտարարել Է Մակրոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել