2022-01-27-e49db433-36e0-4b1c-9f53-ce275d34d617.jpg

ՊՆ-ից հաստատում են, որ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով

Հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Լրատվամիջոցը իր տեղեկություններով նաև հայտնում է, որ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: 

Պաշտպանության նախարարությունից Infocom-ի հետ զրույցում հաստատեցին լուրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն