Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական գործով վարույթի ավարտը |hetq.am|
14:54 - 02 փետրվարի, 2022

Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական գործով վարույթի ավարտը |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են: Որոշումը տեղադրվել է Բարձրագույն դատական խորհրդի կայքում:

«2022 թվականի հունվարի 31-ին դռնփակ նիստում հիմք ընդունելով Գլխավոր դատախազ Ա. Դավթյանի կողմից 31.01.2022թ. ներկայացված «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի  Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու  համաձայնություն տալու վերաբերյալ» և «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 1/9-2-2022  և 1/9-3-2022 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 31.01.2022թ. թիվ ԲԴԽ-11-Ո-Ք-1 և 01.02.2022թ. ԲԴԽ-11-Ո-Ք-2 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է`

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,- ասված է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի որոշման մեջ:

Նման պայմաններում Բախշիյանի վարույթում եղած 100-ից ավելի գործերը պետք է վերամակագրվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել