Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո զրույց է վարում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։ Հանրապետության նախագահը այս պահին հեռախոսազրույց է ունենում նախագահ Զելենսկու հետ»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմաբ՝ հայտնել են Ելիսեյան պալատից։
Ավելի վաղ՝ կիրակի առավոտյան, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույ է ունեցել Էմանուել Մակրոնի հետ: Իսկ մինչ այդ՝ շաբաթ երեկոյան, Ֆրանսիայի ղեկավարը զրուցել էր Վլադիմիր Զելենսկու հետ։
comment.count (0)