Հայկական հին, ավանդական կուսակցությանը հարիր չէ․ Դենիս Ավտոնոմովը՝ Դաշնակցության դիրքորոշման մասին |factor.am|
16:06 - 23 փետրվարի, 2022

Հայկական հին, ավանդական կուսակցությանը հարիր չէ․ Դենիս Ավտոնոմովը՝ Դաշնակցության դիրքորոշման մասին |factor.am|

factor.am: Լուգանսկն ու Դոնեցկը անկախ ճանաչող երկրներին որևէ օգուտ չի լինի։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցությունից ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանն այն մասին, թե Հայաստանը չպետք է դեմ արտահայտվի Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու որոշմանը, քանի որ դա բխում է մեր ազգային շահերից, Արցախյան հիմնախնդրից։

«Կա արդեն ԱԳ նախարարության պաշտոնական դիրքորոշումը։ Իսկ Դաշնակցության կարծիքը մեզ հայտնի է։ Կարծում եմ, որ հայկական հին, ավանդական կուսակցությանը, որը շատ բան է արել Հայաստանի ստեղծման համար, հարիր չէ սա»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել