Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում Պեկինի աջակցության կարիքը չունի. Չինաստանի ԱԳՆ |1lurer.am|
13:56 - 24 փետրվարի, 2022

Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում Պեկինի աջակցության կարիքը չունի. Չինաստանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել Ուկրաինայի հետ ստեղծված իրավիճակը և չունի Չինաստանի ռազմական աջակցության կարիքը։ Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը՝ պատասխանելով այն հարցին, թե Պեկինն արդյոք ռազմական աջակցությո՞ւն է ցուցաբերում Մոսկվային։

Նա նշել է, որ խնդրի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ իշխանությունների հայացքներից։ «Մենք չենք վարվի այնպես, ինչպես գործում է ԱՄՆ-ը՝ մեծ քանակությամբ սպառազինություն մատակարարելով Ուկրաինային»,- հավելել է նա:

Չունինի խոսքով՝ Պեկինն ու Մոսկվան իրավահավասար հիմունքներով զարգացնում են համապարփակ ռազմավարական գործընկերությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել