factor.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը դատապարտել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկի որոշումը և հանդես եկել հայտարարությամբ, ասված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայի վրա այս հարձակումը լուրջ վտանգի տակ է դնում միլիոնավոր մարդկանց կյանքերը և հանդիսանում է միջազգային իրավունքի և Ռուսաստանի պարտավորությունների կոպիտ խախտում։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասված է հայտարարությունում։
comment.count (0)