Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին եւ դատապարտում ենք Ուկրաինայի հանդեպ ագրեսիան․ ՀՀ-ում ԵՄ դեսպան |aravot.am|

aravot.am: «Եվրոպական միության բոլոր կառույցները միասնական են։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Մեր հայտարարությունները շատ հստակ են եւ դատապարտում են Ուկրաինայի հանդեպ ագրեսիան»,-ազգային ժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նրա խոսքով․ «Եվրոպական պառլամենտը միասնական է աշխատում՝ ձեռք ձեռքի տված։ Մեր խորհրդակցությունների ժամանակ դա ընդգծվել է»։

Նկատառմանն ի պատասխան, որ Եվրոպան կարծես թե մենակ է թողել Ուկրաինային եւ միայն խոսքերով է սատարում, դեսպանն ընդգծեց․ «Կարդացեք մեր հայտարարությունները եւ կտեսնեք Եվրամիության հստակ դիրքորոշումը․․․մենք հավատում ենք, որ դիվանագիտության միջոցով հնարավոր կլինի հասնել․․․սա ահավոր է աշխարհի եւ Ուկրաինայի համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև