aravot.am: ՆԱՏՕ-ն հայտարարություն է հրապարակել, որի համաձայն՝ դաշինքը պատրաստվում է լրացուցիչ ուժեր ուղարկել Արևելյան Եվրոպայի երկրներ: «Ռուսաստանի գործողությունները լուրջ սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար, և դրանք աշխարհաքաղաքական հետևանքներ կունենան: ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իր դաշնակիցների պաշտպանության և անվտանգության համար: Մենք լրացուցիչ ցամաքային և օդային ուժեր ենք ուղարկում դաշինքի արևելյան սահմաններ, ինչպես նաև ամրապնդում ենք նավատորմը:
Մենք բարձրացրել են մեր ուժերի պատրաստականությունը՝ արձագանքելու ցանկացած անկանխատեսելի հանգամանքի»,- ասվում է հայտարարության մեջ: ՆԱՏՕ-ում նաև դատապարտել են Ռուսաստանի գործողությունները՝ հայտարարելով, որ Ուկրաինայում սկսված գործողությունները խաթարում են միջազգային իրավունքը:
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին և նրա լեգիտիմ նախագահին, խորհրդարանը և կառավարությունը, որոնք ընտրվել են ժողովրդավարական ճանապարհով: Մենք միշտ կաջակցենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ:
comment.count (0)