Ուկրաինայի ԶՈՒ-ն Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ է հրթիռակոծել
16:24 - 24 փետրվարի, 2022

Ուկրաինայի ԶՈՒ-ն Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ է հրթիռակոծել

Ուկրաինայի զինված ուժերը Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնատար նավ են հրթիռակոծել։ Այս մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ռուսական սահմանապահ ծառայության վարչությունից:

«2022 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 11-ին, Ազովի ծովի տարածքում ռուսական քաղաքացիական բեռնատար «SGV-FLOT» և «SERAPHIM SAROVSKIY» նավերը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի: Կրակը վարվել է Մարիուպոլի կողմից», - հայտնել են գերատեսչությունից։

Հրթիռակոծության հետևանքով «SGV-FLOT» նավթատարը վնասվել է, տախտակամածին հրդեհ է բռնկվել, թիմի անդամներից մեկը ծանր վնասվածք է ստացել։ 

Հրդեհը հաջողվել է մարել, երկու նավերն էլ շարունակում են երթևեկությունը։ Վիրավոր նավաստուն տարհանման և օգնություն ցուցաբերելու համար ուղարկվել են Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ պահակային մոտորանավակներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել