Անկարան անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունները |azatutyun.am|
16:37 - 24 փետրվարի, 2022

Անկարան անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված ռազմական գործողությունները:

«Այս հարձակումը ոչ միայն անտեսում է Մինսկի համաձայնագիրը, այլև կոպտորեն խախտում միջազգային իրավունքը և լուրջ վտանգ ստեղծում մեր տարածաշրջանի և աշխարհի համար: Թուրքիան, որ հավատացած է երկրների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքի միջոցով սահմանների փոփոխմանը», - մասնավորապես, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել «այս անօրինական գործողությունը»՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել