Կիևն օգնություն է ակնկալում Անկարայից |azatutyun.am|
17:13 - 24 փետրվարի, 2022

Կիևն օգնություն է ակնկալում Անկարայից |azatutyun.am|

azatutyun.am: «Եվս մեկ անգամ ցանկանում եմ դիմել Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին՝ օգնեք Ուկրաինային», - Անկարայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը։

«Մենք կոչ ենք անում փակել օդային տարածքը և Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները։ Մեր պահանջները փոխանցել ենք թուրքական կողմին։ Միաժամանակ ցանկանում ենք պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ», - ասել է Բոդնարը։

1936 թվականի պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պատերազմի կամ սպառնալիքի դեպքում կարող է սահմանափակել նեղուցներով նավագնացությունը։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անընդունելի է համարել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները, բայց ավելի վաղ դեմ էր արտահայտվել պատժամիջոցներին՝ փորձելով լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել