factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել։ Այս մասին տեղեկանում ենք Ելիսեյան պալատի թվիթերյան գրառումից։
«Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու՝ Ռուսաստանի որոշումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի Պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել»,- ասվում է գրառման մեջ։
Հաղորդվում է, որ առաջիկայում Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին։
comment.count (0)