ՌԴ հատուկ գործողության ժամանակ ռուսական զորքերի հարվածների արդյունքում շարքից հանվել Ուկրաինայի զինված ուժերի 11 աերոդրոմներ, հրամանատարական 3 կետեր, С-300 եւ «Бук - М1» զենիթահրթիռային համալիրների 18 ռադիոլոկացիոն կայաններ։ Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է rbk.ru-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ զինվորականը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, շարքից հանվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 74 ցամաքային օբյեկտներ։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարվածները չեն հասցվում ինչպես ուկրաինական քաղաքներին, այնպես էլ զինվորական կայազորների սոցիալական նշանակության օբյեկտներին, այսինքն՝ սպայակազմի տներին, բնակելի տներին, զորանոցներին, որպեսզի խուսափենք ուկրաինացի զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների կորուստներից»,- նշել է Կոնաշենկովը։
comment.count (0)