ՌԴ-ն կոշտ միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան Եվրամիության սանկցիաների, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը, փոխանցում է Ռիա նովոստին։
ԱԳՆ-ից նաև նշել են, որ ՌԴ-ի դեմ Եվրամիության սանկցիաները անարդյունավետ են եւ ոչ լեգիտիմ։
Երկրի արտաքին գերտեսչությունը շեշտել է, որ ԵՄ-ին ոչ ոք չի տվել պատերազմի ու խաղաղության խնդիրները լուծելու լիազորություն։ ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի նման իրավասություն։
«Ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել՝ արեւմտյան երկրները չունեն մենաշնորհ միջազգային իրավունքի եւ միջազգային զարգացումների շարժիչ ուժի։
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝ հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
comment.count (0)