Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն
20:22 - 24 փետրվարի, 2022

Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետը այս առավոտյան տեղի ունեցածը որակել է իր քաղաքական կյանքում հանդիպած՝ ագրեսիայի ամենասարսափելի դրսևորում, և ընդգծել է Ռուսաստանի գործողություններին ի պատասխան դաշնակիցների լիակատար միասնության անհրաժեշտությունը:

Ջոնսոնը հայտարարել է, որ նախագահ Պուտինը պետք է անհաջողության մատնվի, և այդ նպատակին հասնելու համար արևմտյան աշխարհը պետք է մեկուսացնի նրան ինչպես քաղաքականապես, այնպես էլ տնտեսապես: 

Նա նաև ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը դադարեցնելու Գերմանիայի որոշումը, սակայն նշել է, որ այժմ դաշնակիցները պետք է համաձայնեցված ջանքեր գործադրեն Պուտինի ռեժիմի նկատմամբ ամենախիստ պատժամիջոցները կիրառելու համար:

Մեծ Բրիտանյայի վարչապետը ընդգծել է, որ Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող են ունենալ։ Առաջնորդները պայմանավորվել են պահպանել սերտ կապ և շարունակել իրենց պատասխանի քննարկումը այսօրվա «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել