Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանի շենքը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Զինվորականները ուրբաթ առավոտյան մտել են Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտի։ Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները տարհանել են բնակիչներին։
Ներքին գործերի նախարար Անտոն Գերաշչենկոն սոցցանցերում գրել էր, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի ուժերը, որոնք պաշտպանում էին միջուկային թափոնները, դիմադրություն են ցույց տվել։
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝ հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
comment.count (0)