ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամները ժամանակավորապես կտարհանվեն Ուկրաինայից․ Հելգա Շմիդ
22:53 - 24 փետրվարի, 2022

ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամները ժամանակավորապես կտարհանվեն Ուկրաինայից․ Հելգա Շմիդ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտնել է, որ որոշում է կայացրել հնարավորինս շուտ ժամանակավորապես տարհանել Ուկրաինայից ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստին», հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

«Կապված Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների և անվտանգության վատթարացող իրավիճակի հետ՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ համաձայնությամբ որոշել եմ որքան հնարավոր է շուտ Ուկրաինայից ժամանակավորապես տարհանել միջազգային առաքելության բոլոր անդամներին»,- հայտնել է Շմիդը։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել