Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և դրանց սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին |armtimes.com|
10:13 - 25 փետրվարի, 2022

Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և դրանց սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Մենք արգելում ենք բոլոր ինքնաթիռների, պահեստամասերի և սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին: Դա կհանգեցնի Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածի և երկրի հաղորդակցության հնարավորությունների դեգրադացմանը: Ռուսաստանի ներկայիս առևտրային օդային նավատորմի երեք քառորդը կառուցվել է Եվրամիությունում, ԱՄՆ-ում և Կանադայում, հետևաբար, օդային հաղորդակցությունը լրջորեն կախված է այդ վաճառքից»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ եվրոպական նոր էներգետիկ պատժամիջոցները «անհնարին են դարձնում» ռուսական նավթավերամշակման գործարանների արդիականացումը։ Բացի այդ, սահմանափակումները կկենտրոնանան «հիմնական տեխնոլոգիաների» հասանելիության սահմանափակման վրա, ինչպիսիք են կիսահաղորդիչները և նորագույն ծրագրային ապահովումը:

Ավելի վաղ ԵՄ երկրների ղեկավարները արտահերթ գագաթնաժողովում պայմանավորվել էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք կազդեն ֆինանսական կազմակերպությունների, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների ձեռնարկությունների գործունեության, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների շրջանառության և վիզային քաղաքականության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել