azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ ասել է, որ Վլադիմիր Պուտինը կփորձի գրավել Կիևը և տապալել Վլադիմիր Զելենսկու կառավարությունը։
Ուկրաինայի մայրաքաղաքն «անկասկած կանգնած է գրավման վտանգի առաջ», ու «շատ հնարավոր է, որ շրջափակման մեջ հայտնվի», հայտարարել է Բլինքենը CBS News-ին տված հարցազրույցում։
Ռուսական զանգվածային ներխուժումը, ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, «շարունակվում է և սպառնում է Կիևին և Ուկրաինայի այլ խոշոր քաղաքներին»:
comment.count (0)