Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանությունն այսօր առավոտյան ամփոփել է իրավիճակը ժամը 10:00-ի դրությամբ։
Ըստ ոստիկանության ներկայացրած տվյալների՝ անցյալ օրվա ընթացքում ուկրաինական զինված ուժերը 33 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Հանրապետության 10 բնակավայրեր։ Ակտիվորեն կիրառվել են Մինսկի համաձայնագրով արգելված զինատեսակներ։
Երեկ 120մմ ականանետով գնդակոծության հետեւանքով Զոլոտոյե-5 եւ Պերվոմայսկ բնակավայրերում վնասվել են 6 բնակելի շինություններ եւ 2 ենթակառուցվածքային օբյեկտներ։ Գնդակոծության հետեւանքով Գոլուբովսկոյե բնակավայրում 3 բնակելի շինություն է վնասվել։
Ազգային ոստիկանության հարձակման արդյունքում Տրեխիզբենկա, Շաստյե, Սվատովո բնակավայրերում հարվածներ են հասցվել հակառակորդի 72 ռազմական օբյեկտների՝ Ստարիյ Այդար եւ Ժելտոյե բնակավայրերում, խոցվել են 2 տանկ, 8 ԲՄՊ, 2 ԲՏՌ, 9 ավտոմեքենա, 1 ռադիոլոկացիոն կայան, ականանետային 3 դասակ, եւ այլն։ Ոչնչացվել են 2 ՍՈՒ-24 ինքնաթիռներ Սմելոյե եւ Ստեպովոե բնակավայրերում, 1 Bayraktar TB2 Ժելտոյե բնակավայրում, 1 «Крыло» տեսակի անօդաչու թռչող սարք Լոզովսկիյ բնակավայրում եւ 1 անօդաչու «Բելորեչենսկայա» հանքավայրի մոտ։
Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ազգային ոստիկանությունն էլ հայտնում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Գրադ կայանքից կրակել է Գորլովկայի Նիկիտովկիյ մարզի վրա՝ հարված հասցնելով Բոդեյնոյ փողոցին։ Այդ փողոց եւ դրա հարևանոթյամբ Գրադի մոտ 40 հրթիռ է ներս թռել, ինչի արդյունքում ավեի քան 10 տուն է վնասվել։
comment.count (0)