Ռուսաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել բրիտանական ինքնաթիռների՝ դեպի Ռուսաստան թռիչքների համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախօրեին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց «Աերոֆլոտի» դեմ և արգելեց նրա գործունեությունը երկրում։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հայտնել է, որ սահմանափակումներ են մտցվել այն օդանավերի համար, որոնք պատկանում են, վարձակալված են կամ շահագործվում են Մեծ Բրիտանիայի հետ կապ ունեցող կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձանց կողմից։
comment.count (0)