ՄԱԿ-ի գնահատմամբ 100 հազար մարդ Ուկրաինայի դեմ ՌԴ ռազմական գործողությունների պատճառով ստիպված է լքել տները
15:17 - 25 փետրվարի, 2022

ՄԱԿ-ի գնահատմամբ 100 հազար մարդ Ուկրաինայի դեմ ՌԴ ռազմական գործողությունների պատճառով ստիպված է լքել տները

ՄԱԿ-ի գնահատմամբ 100 հազար մարդ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով ստիպված է լքել տները։ Նրանց մեծ մասն այժմ գտնվում է ուկրաինական տարածքում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լեհաստանը հայտնել է, որ հինգշաբթի իր սահմանն Ուկրաինայից հատել է 29 հազար մարդ՝ ավելի շատ, քան սովորական ժամանակ: Լեհաստանի իշխանությունները փախստականների ընդունման համար 9 կենտրոն են կահավորել։ Երկրի հարավ-արևելքում գտնվող Պերեմիշլ քաղաք գնացքով ժամանել է շուրջ հազար մարդ, նրանցից շատերը ստիպված են եղել գիշերել կայարանում:

Փախստականների մի մասը մեկնել է Ռումինիա և Հունգարիա։

Մոլդովայի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ուրբաթ առավոտվա տվյալներով երկիր է ժամանել Ուկրաինայի 15.8 հազար քաղաքացի, 315 մարդ ապաստան է խնդրել։

3.1 հազար մարդ էլ ժամանել է Ռումինիա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել