Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինվորական անձնակազմը թույլ է տվել, որ, հավանաբար, «Գրադ» բազմակի հրթիռային համակարգերի բեկորները հարվածեն Կիևի մարզի Վորզել քաղաքի մանկատան տարածքներից մեկին, որտեղ կար 50 երեխա:
«Այս ապօրինի գործողությունների հետևանքով տուժողներ չեն եղել, քանի որ բեկորների հարվածի պահին երեխաներն ու մանկատան աշխատակիցները գտնվել են այլ հատվածներում։ Ներկա պահին մանկատան երեխաները տարհանված չեն, մանկատան տարածքում ապաստարաններ կամ նկուղներ չկան։ Դատախազության միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում նրանց տարհանելու ուղղությամբ»,- ասել է դատախազը։
comment.count (0)