Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար․ Պեսկով
17:02 - 25 փետրվարի, 2022

Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար․ Պեսկով

Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում կլինեն պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և Կրեմլի աշխատակազմի ներկայացուցիչները։

«Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Հենց սկզբից ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին օգնելն է, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացմամբ և դենացիֆիկացիայի։ Իսկ դա չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է»,-ասել է նա։

Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է․ «Մենք բանակցությունների պատրաստ ենք։ Ցանկացած պահի, երբ Ուկրաինայի զինված ուժերը կարձագանքեն մեր նախագահի՝ դիմադրությունը դադարեցնելու և զենքերը վայր դնելու կոչին։ Ոչ մեկը չի պատրաստվում հարձակվել նրանց վրա, ոչ մեկը չի պատրաստվում նրանք ճնշել։ Թող վերադառնան իրենց ընտանիքներ։ Իսկ ուկրաինացիներին եկեք բոլորս միասին հնարավորություն տանք ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել