Էստոնիան ավելի շատ Javelin հակատանկային հրթիռներ և հակաօդային զինամթերք կուղարկի Ուկրաինա։ Ինչպես փոխանցում է news.err.ee-ն, այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Կուստի Սալմը։
Ուկրաինա կուղարկվեն նաև սնունդ և բժշկական պարագաներ։ Էստոնիան արդեն Ուկրաինային ուղարկել էր Javelin հրթիռներ, որոնք սկսել էին տեղ հասնել անցած շաբաթ։
comment.count (0)