Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել այս անիմաստ պատերազմը․Յենս Ստոլտենբերգ
23:10 - 25 փետրվարի, 2022

Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել այս անիմաստ պատերազմը․Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների արտահերթ տեսաժողովից հետո հանդես է եկել մամլո ասուլիսով։ 

 «Դաշնակից երկրների առաջնորդները հենց նոր են հանդիպել՝ վերջին տասնամյակների ընթացքում Եվրատլանտյան անվտանգությանը սպառնացող ամենալուրջ վտանգը լուծելու համար:

Ես մեր գագաթնաժողովին հրավիրել եմ ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերներ Ֆինլանդիային, Շվեդիային և Եվրամիությանը, որովհետև այս ճգնաժամը ազդում է բոլորիս վրա: 

Ուկրաինայի ժողովուրդը պայքարում է իր ազատության համար՝ ի դեմս Ռուսաստանի չհրահրված ներխուժման։ Մենք ցավում ենք մարդկանց ողբերգական կորուստների, մարդկային հսկայական տառապանքների և ավերածությունների համար:

Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել այս անիմաստ պատերազմը, անմիջապես դադարեցնել հարձակումը: Ուկրաինայից դուրս բերել բոլոր ուժերը, և հետ կանգնել ագրեսիայից ու վերադառնալ երկխոսության ճանապարհին։

Կրեմլի նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով. Ռուսաստանը պահանջել է իրավաբանորեն պարտադիր պայմանագրեր՝ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու համար։ Եվ հեռացնել զորքերը և ենթակառուցվածքները դաշնակիցներից, որոնք միացել են 1997 թվականից հետո:

Աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին և Բելառուսին իրենց գործողությունների համար։

Ուկրաինայի դեմ ագրեսիան շարունակելու նախագահ Պուտինի որոշումը սարսափելի ռազմավարական սխալ է, ինչի համար Ռուսաստանը տարիներ շարունակ ծանր գին է վճարելու։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները և Եվրամիությունն արդեն զգալի պատժամիջոցներ են սահմանել։ Եվ մեր շատ գործընկերներ ամբողջ աշխարհում միացել են մեզ:

Ի պատասխան վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի զանգվածային ռազմական կուտակումների, մենք արդեն ուժեղացրել ենք մեր  պաշտպանությունը։ Երեկ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ակտիվացրել են մեր պաշտպանական պլանները։ Եվ արդյունքում մենք տեղակայում ենք ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի տարրեր՝ ցամաքում, ծովում և օդում:

Միացյալ Նահանգները, Կանադան և եվրոպական դաշնակիցները հազարավոր այլ զորքեր են տեղակայել Դաշինքի արևելյան հատվածում: Մենք ունենք ավելի քան 100 ռեակտիվ ինքնաթիռներ, որոնք գործում են ավելի քան 30 տարբեր վայրերում: Եվ ավելի քան 120 նավ Բարձր հյուսիսից մինչև Միջերկրական ծով: 

Սխալ հաշվարկների կամ թյուրիմացության տեղ չպետք է լինի։

Այսպիսով, մեր հավաքական պատասխանը պետք է լինի ավելի շատ աջակցություն այն երկրներին, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան: Օգնել նրանց հաջողության հասնել իրենց ժողովրդավարական բարեփոխումներում, և գնալ այն ճանապարհով, որը նրանք ազատորեն ընտրել են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել