Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է խաղալ ՌԴ հավաքականի հետ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու իրավունքի համար
14:17 - 26 փետրվարի, 2022

Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է խաղալ ՌԴ հավաքականի հետ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու իրավունքի համար

Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է խաղալ փլեյ-օֆֆ Ռուսաստանի հավաքականի հետ 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու իրավունքի համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սեզար Կուլեշան։

«Գործելու ժամանակն է։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի սրման պատճառով Լեհաստանի հավաքականը մտադիր չմասնակցել Ռուսաստանի հետ փլեյ-օֆֆ խաղին։ Սա միակ ճիշտ որոշումն է։ Մենք բանակցում ենք Շվեդիայի և Չեխիայի ֆեդերացիաների հետ՝ ՖԻՖԱ-ին ընդհանուր դիրքորոշում փոխանցելու համար»,- գրել է Կուլեշան։

Ռուսաստան - Լեհաստան հանդիպումը նախատեսված է մարտի 24-ին։ Ավելի վաղ Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի հավաքականները հայտարարել էին, որ հրաժարվում են  խաղալ Ռուսաստանում։ Կարպինի թիմի և լեհերի հանդիպումը պետք է անցկացվեր Մոսկվայում։

Կուլեշայի թվիթին գրությամբ արձագանքել է հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանովսկին․

«Ճիշտ լուծում։ Չեմ պատկերացնում Ռուսաստանի հավաքականի հետ խաղ այն իրավիճակում, երբ Ուկրաինայում շարունակվում է զինված ագրեսիան։ Սրա համար ռուս ֆուտբոլիստներ ու երկրպագուներ պատասխանատվություն չեն կրում, բայց մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի կատարվում», գրել է Լեհաստանի ազգային հավաքականի և Մյունխենի Բավարիայի հարձակվողը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել