Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
18:52 - 26 փետրվարի, 2022

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Փետրվարի 26-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ Հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ուկրաինայում իրավիճակի և տարածաշրջանում ընդհանուր դրության հանգամանալից քննարկման ընթացքում Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկերջը մանրամասն տեղեկացրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանության համագործակցությամբ ռուսական Զինված ուժերի կողմից Դոնբասում իրականացվող հատուկ ռազմական օպերացիան, որը տեղի է ունենում Ռուսաստանի բարձր ղեկավարության որոշմամբ:

Ընդգծվել են Ուկրաինայի ապառազմականացմանն ու դենացիֆիկացիայի, այս երկրի խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների հիմնական նպատակներն ու խնդիրները։ Ընդգծվել է ռուսական կողմի պատրաստակամությունը սերտ համագործակցության բոլոր կառուցողական ուժերի հետ՝ ուկրաինական խնդրի շուտափույթ կայուն կարգավորման համար՝ ի շահ խաղաղության և կայունության։

Նախարարներն անդրադարձել են երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդի հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քաղաքական շփումները և արդյունավետ փոխգործակցությունը ռուս-թուրքական պայմանավորվածությունների և համատեղ նախագծերի իրականացման համատեքստում», - ասվում է ՌԴ ԱԳՆ պատոնական կայքում հրապարակաված հայտարարության տեքստում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել