Լեհաստանում ՌԴ դեսպանատանը պարսատիկով ապակիներ են կոտրել, դիվանագիտական ներկայացուցչությունն անընդհատ սպառնալիքներ է ստանում։ Այս մասին ռուս լրագրողներին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Ալեքսանդրովը, փոխանցում է «РИА Новости»-ն։
«Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատունը մշտապես սպառնալիքներ է ստանում հեռախոսով, էլեկտրոնային փոստով և սովորական փոստով: Այսօր խուլիգանական տարրերի մի խումբ ներկ է լցրել «Ռուսաստանի Դաշնության դեսպանություն» գրությամբ ցուցատախտակի վրա։ Ներկայացուցչության հետևի դարպասների կողմից կրակել են պարսատիկով, ինչի հետևանքով բնակելի տարածքում երեք պատուհանների ապակիները կոտրվել են»,- ասել է Ալեքսանդրովը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը ձերբակալել է այդ արարքներն իրականացնողնրեին։
Մոտավորապես միևնույն ժամանակ անհայտ անձինք ներկի փաթեթներ են նետել Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատան դպրոցի պատերին և դասասենյակների պատուհաններին։
Դեսպանատունը բողոք կներկայացնի Լեհաստանի ԱԳՆ-ին՝ այս միջադեպերի կապակցությամբ։
comment.count (0)