ՌԴ և Բելառուսի դրոշները չեն տեղադրվի, իսկ օրհներգերը չեն հնչի միջոցառումների ժամանակ․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիա
21:57 - 26 փետրվարի, 2022

ՌԴ և Բելառուսի դրոշները չեն տեղադրվի, իսկ օրհներգերը չեն հնչի միջոցառումների ժամանակ․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիա

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն այսօրվա նիստում մտահոգություն է հայտնել Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական էջից։

Որոշում է ընդունվել հետևյալ միջոցառումների մասին.

  • Ռուսաստանի և Բելառուսի պետական դրոշները չպետք է տեղադրվեն, իսկ օրհներգերը չպետք է հնչեն ՄՄՖ-ի կողմից արտոնված միջոցառումների ժամանակ։
  • ՄՄՖ-ի գավաթի խաղարկության բոլոր միջոցառումները, որոնք նախատեսվում են անցկացնել Ռուսաստանում և Բելառուսում, չեղյալ են հայտարարվել, և ՄՄՖ-ի այլ միջոցառումներ չեն անցկացվի Ռուսաստանում կամ Բելառուսում։
  • Ռուսաստանում և Բելառուսում անցկացվելիք ՄՄՖ-ի բոլոր արտոնված միջոցառումները հեռացվում են ՄՄՖ-ի օրացույցից և այլևս չեն ճանաչվի ՄՄՖ-ի կողմից։ Ռուսաստանում և Բելառուսում տեղի ունեցող որևէ այլ իրադարձություն չի արտոնվի ՄՄՖ-ի կողմից։

«Որպես մարզական ղեկավար մարմին՝ մեր առաջին պարտականությունն է պաշտպանել մեր բոլոր մարզիկներին, այդ թվում քաղաքական ճնշումից»,- հայտարարել է ՄՄՖ-ի նախագահ Մորինարի Ուատանաբեն:

«Մեր մտքերն Ուկրաինայում մարմնամարզական համայնքի անդամների հետ են։ Սպորտը բարեկամություն և համերաշխություն է: Մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք մեր ընտանիքի անդամներին, ովքեր հուսահատության մեջ են և օգնության ձեռք մեկնենք՝ նրանց ապագան ապահովելու համար»։

ՄՄՖ-Ն ՄՄՖ-ի համերաշխության հիմնադրամին կխնդրի հատուկ օգնություն հատկացնել ուկրաինացի մարզիկների և Ուկրաինայի մարմնամարզության ֆեդերացիայի մյուս անդամների աջակցության համար, որոնք տուժել են պատերազմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել