ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ․ Զախարովան՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ
22:04 - 26 փետրվարի, 2022

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ․ Զախարովան՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարների հեռավար հանդիպումը։ Նրանք ամեն կերպ ցույց տվեցին իրենց աջակցությունը «անկախ, խաղաղ և ժողովրդավարական» Ուկրաինային՝ մի երկրի, որը Արևմուտքի թողտվությամբ վերածվել է նացիստական գաղափարախոսության օջախի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։

«ՆԱՏՕ անդամ երկրները մի կողմ էին քաշվել, երբ Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից։

Արդյո՞ք ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն, որ մասնակցել են Հարավսլավիայի ռմբակոծմանը, Լիբիայի վրա հարձակմանը, Իրաք նեխուժմանը։

20 տարի շարունակ Աֆղանստանում իրավիճակը հասցրին լիակատար դեգրադացիայի, իսկ այնտեղից փախչելով՝ թողեցին միլիարդավոր դոլարների զենքեր։ Մինչ Ռուսաստանին Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման գործողության համար, պատասխանատվության կանչելը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները թող պատասխան տան իրենց ռազմական արկածախնդրության, ինչպես նաև Կիևի ռեժիմին Դոնբասի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն մղելու հարցում աանգործության համար։

Ութ տարի շարունակ Արևմուտքի երկրները անխռով հետևում են Ուկրաինայի հարավ-արևելքում հազարավոր խաղաղ բնակիչների սպանություններին և բռնություններին: Նրանք, փաստորեն, մեղսակից են դարձել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի բնակիչների երկարամյա ցեղասպանությանը։ ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ շարունակելու զենք, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա, խոսում է մեկ բանի մասին․ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն այս երկրում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ»,- նշված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել