Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան Ազգերի Լիգայի հանդիպումները տեղափոխել է Ռուսաստանից
22:50 - 26 փետրվարի, 2022

Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան Ազգերի Լիգայի հանդիպումները տեղափոխել է Ռուսաստանից

Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան տղամարդկանց և կանանց 2022 թվականի Ազգերի Լիգայի հանդիպումները տեղափոխել Է Ռուսաստանից: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Տղամարդկանց մրցաշարի հինգ տուրերը պետք է տեղի ունենային Կեմերովոյում հուլիսի 5-10-ը: Կանանց մրցաշարի չորս տուրերը պետք է ընդուներ Ուֆան հունիսի 28-ից հուլիսի 3-ը:

«ՎՄՖ-ն այսօր Վոլեյբոլի համառուսաստանյան ֆեդերացիային տեղեկացրել է, որ Ազգերի լիգայի առաջիկա երկու տուրերը, որոնք պետք է անցկացվեին Ռուսաստանում հունիսին և հուլիսին, հետաձգվել են», - ասված Է հայտարարության մեջ:

Ազգերի լիգայի առաջին խաղարկությունը կայացել է 2018 թվականին։ Ռուս վոլեյբոլիստները մրցաշարում հաղթել են երկու անգամ, վոլեյբոլիստուհիները՝ ոչ մի անգամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել