Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին ուղերձի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինացի դիվանագետները շուրջօրյա աշխատում են, որ եվրոպական երկրները համաձայնության գան Ռուսաստանին SWIFT համակարգից (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն) հեռացնելու որոշման շուրջ։ Այս մասին հայտնում է Ukrinform-ը։
«Կարծես թե Ուկրաինան հասել է ողջ քաղաքակիրթ աշխարհի անկեղծությանն ու ուշադրությանը։ Իսկ գործնական արդյունքը SWIFT-ն է: Ռուսաստանի Դաշնության համար այս բառի մեջ մեծ նշանակություն կա՝ անջատում համաշխարհային ֆինանսական քաղաքակրթությունից: Մեր դիվանագետները շուրջօրյա պայքարում են, որ Եվրոպայի բոլոր երկրները համաձայնության գան Ռուսաստանին միջազգային միջբանկային ցանցից կտրելու ուժեղ և արդար որոշման շուրջ»,- ասել է նա։
Զելենսկին հայտարարել է, որ դա Ռուսաստանի համար նշանակում է միլիարդավոր կորուստներ։ Նա ընդգծել է, որ դա կոնկրետ գին է Ուկրաինա ներխուժման համար։
comment.count (0)