ՌԴ ԱԳՆ-ն տվյալներ չունի այն մասին, որ ռուսաստանցիները չեն կարողանա Շենգենյան վիզա ստանալ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, «Soloviev Live»-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս պահին ես նման տվյալներ չունեմ։ Գիտեմ, որ նրենք վերանայում են դյուրացված վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, որը վերաբերում է դիվանագետներին, պաշտոնյաներին։ Նրանք սա են վերանայում։
Ես չեմ լսել, որ դադարեցնում են մեզ վիզաների տրամադրելը»,- ասել է նա:
comment.count (0)