Գերմանիան փոխել է իր դիրքորոշումը SWIFT գլոբալ միջբանկային վճարային համակարգին Ռուսաստանի մուտքի սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ և միացել այլ արևմտյան ուժերին՝ աջակցելով ավելի կոշտ պատժամիջոցներին, որոնց նպատակն է կասեցնել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Տեղեկությունը փոխանցում է Reuters-ը։
«Մենք հրատապ աշխատանք ենք տանում, որ սահմանափակենք SWIFT-ից անջատելու հետևանքով առաջացող կողմնակի վնասը, որպեսզի այդ գործընթացն ազդեցություն ունենա ճիշտ մարդկանց վրա: Մեզ անհրաժեշտ է SWIFT-ի նպատակային սահմանափակում»,- ասել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոկը և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն իրենց հայտարարության մեջ։
Գերմանիան ի սկզբանե հայտարել էր, որ նախ պետք է կշռադատի նման քայլի տնտեսական հետևանքները:
comment.count (0)