Հունգարիան առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարել Բուդապեշտում
00:48 - 27 փետրվարի, 2022

Հունգարիան առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարել Բուդապեշտում

Հունգարիան առաջարկել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ընթանան երկրի մայրաքաղաք Բուդապեշտում, և դեռ մերժում չի ստացել։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստին», ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Անցած գիշեր զանգահարեցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, իսկ հետո՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և ասացի, որ Բուդապեշտը պատրաստ է ընդունել երկու պատվիրակություններին։ Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել ապահով և արդար պայմաններով բանակցությունների համար, որպեսզի մեր տարածաշրջանում, որքան հնարավոր է շուտ, խաղաղություն հաստատվի։

Երկու զրուցակիցներն էլ շնորհակալություն հայտնեցին առաջարկի համար։ Նրանցից ոչ մեկը չմերժեց այն։ Նրանք նշեցին, որ դեռ պետք է շարունակեն ներքին բանակցությունները։ Հուսով եմ, որ բանակցությունները, որտեղ էլ որ անցկացվելու լինեն, կսկսվեն հնարավորինս շուտ»,- ասել է նա ֆեյսբուքյան տեսաուղերձում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել