Ուկրաինան հաստատել է Գոմելի շրջանում բանակցությունները․ ՌԴ պատվիրակության ղեկավար
17:09 - 27 փետրվարի, 2022

Ուկրաինան հաստատել է Գոմելի շրջանում բանակցությունները․ ՌԴ պատվիրակության ղեկավար

Ուկրաինան հաստատել է Գոմելի մարզում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետ բանակցությունների անցկացմանը, կիրակի օրը հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը։ Գրում է tass.ru-ն։

«Բառացիորեն մոտավորապես ժամը 15։00-ին մենք ստացանք բանակցությունների մասնակցության հաստատումը․ բանակցությունները կանցկացվեն Գոմելի շրջանում, ինչպես մենք առաջարկել էինք»,- ասել է նա Մինսկում ՌԴ դեսպանատանը։

Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակությունը Մինսկից մեկնում է Գոմել՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։

Մեդինսկին նաեւ ասել է, որ Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական պատվիրակության անվտանգությունը։ Այժմ մշակվում է երթուղին եւ ընտրվում է Գոմելի շրջանի տարածքում ամենաօպտիմալ կետը, որտեղ առավելագույն անվտանգություն կապահովվի ուկրաինական կողմի համար։ 

ՌԴ նախագահի օգնականը նաեւ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է օրվա ցանկացած ժամի խաղաղ բանակցություններ վարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել