Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին Զելենսկին տելեգրամի իր ալիքում գրառում է կատարել։
«Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցի ընթացքում պայմանավորվեցինք, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսական պատվիրակության հետ ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մերձակայքում։
Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռների, ուղղաթիռների և հրթիռների պատասխանատվությունը՝ ուկրաինական պատվիրակության բանակցությունների և վերադարձի ժամանակ»,- ասված է գրառման մեջ։
comment.count (0)